Հայտնի են Հայաստանի հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի անդամները
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչական շտաբը։
Եղիշե Մելիքյանի շտաբում ընդգրկվել են՝
Աղվան Այվազյանը և Ռոման Մոնարյովը՝ որպես գլխավոր մարզչի օգնականներ,
Ստեփան Դեմիրճյանը՝ որպես դարպասապահների մարզիչ,
Խավիեր Մինյանոն՝ որպես ֆիզպատրաստության մարզիչ։
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։


