շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայտն են Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի մրցավայրերը

Հայտն են Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի մրցավայրերը

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերի մրցավայրերը:  UWW-ի ներկայացրած ցուցակով եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կկայանա Բաքվում, ասիական մրցաշարը` Բիշկեկում, Աֆրիկայինը և Օվկիանիայինը` Կահիրեում, պանամերիկյան Ակապուլկոյում:

Համաշխարհային վարկանիշային մրցաշարը կընդունի Ստամբուլը: 2023-ի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը վարկանիշային է Խաղերի համար:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով:

Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության օրը խորհրդանշական է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը: 

  • Կիսվել: