շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայկական Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Դմիտրի Գունկոն

Հայկական Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Դմիտրի Գունկոն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 86 միավոր՝  Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: 

67 միավորով երկրորդ հորիզոնականում է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

24 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ալաշկերտը» գլխավորող Վահե Գևորգյանը: 

  • Կիսվել: