հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
 Հայկական գնացքի եւս մեկ գոլ․ «Ինտերը»՝ Մխիթարյանի մասին

Հայկական գնացքի եւս մեկ գոլ․ «Ինտերը»՝ Մխիթարյանի մասին

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերում հերթական հայերեն գրառումով անդրադարձել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Հայկական գնացքի եւս մեկ գոլ» գրառումով «Ինտերը» ներկայացրել է Մխիթարյանի գոլը «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում։ «Ինտերը» հաղթել էր 3:0 հաշվով։

  • Կիսվել: