երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայկ Մարտիրոսյանը ճանաչվել է մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Հայկ Մարտիրոսյանը ճանաչվել է մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Մայիսի 15-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը կազմակերպել էին մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին 8 երիտասարդ շախմատիստ՝ Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը և Մամիկոն Ղարիբյանը, ՖԻԴԵ-ի վարպետն Արմեն Բարսեղյանը։

6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, 5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Շանթ Սարգսյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 4 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցաշարի ընթացքում խստիվ պահպանվել են կորոնավիրուսի դեմ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ մասնակիցները պարտադիր կրում էին դիմակ և ձեռնոցներ, իսկ շախմատի խաղաքարերը՝ ախտահանվում:

 

 

  • Կիսվել: