հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանը օլիմպիական խաղերում կներկայանա իր դրոշով, իսկ Ռուսաստանը՝ ոչ

Հայաստանը օլիմպիական խաղերում կներկայանա իր դրոշով, իսկ Ռուսաստանը՝ ոչ

Ութ ամիս տևած աուդիտից հետո մայիսի 23-ին Համաշխարհային Հակադոպինգային Գործակալությունը հաստատել է, որ Հայաստանի ազգային հակադոպինգային կազմակերպության («Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ) գործունեությունը և հակադոպինգային ոլորտին վերաբերող ՀՀ օրենքները լիովին համապատասխանում են Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային կոնվենցիայի և միջազգային չափորոշիչների պահանջներին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի «Հակադոպինգային Գործակալություն» ՊՈԱԿ-ը:

Դա նշանակում է, որ Հայաստանի մարզիկներն առաջիկա օլիմպիական խաղերում կմասնակցեն Հայաստանի դրոշի և օրհներգի ներքո: Իսկ ահա երկու երկիր (Ռուսաստան և Գաբոն) աուդիտի արդյունքներից ելնելով զրկվել են իրենց դրոշի տակ մասնակցելու իրավունքից:

 

Հաջորդ աուդիտը ՀՀԳ-ն նախատասում է անցկացնել 2028 թվականին։

  • Կիսվել: