շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանը կմասնակցի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը

Հայաստանը կմասնակցի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը

Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում հուլիսի 14-ին կմեկնարկի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, այդ ստուգատեսում հանդես կգան նաև Հայաստանի ներկայացուցիչները:

10 մ աշտարակացատկում պայքարի կելնեն ջրացատկորդներ Ալիսա Զաքարյանը և Մարատ Գրիգորյանը: Լողի մրցումներում իրենց ունակությունները կդրսևորեն Արթուր Բարսեղյանը (ազատ լողաոճ), Աշոտ Չախոյանը (բրաս), Վարսենիկ Մանուչարյանը (ազատ և բատերֆլայ ոճ) և Անի Պողոսյանը (ազատ ոճ): Հայաստանի քառյակը հանդես կգա նաև 4×100մ ազատ և համալիր փոխանցալողում։

  • Կիսվել: