երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը բանակցություններ է վարում 2025թ. բռնցքամարտի աշխարհի առաջնության անցկացման շուրջ

Հայաստանը բանակցություններ է վարում 2025թ. բռնցքամարտի աշխարհի առաջնության անցկացման շուրջ

Հայաստանը բանակցություններ է վարում 2025 թվականի բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության անցկացման շուրջ, քանի որ այս տարվա սկզբին հաջողությամբ անցկացրեց IBA բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտարարել է IBA-ի նախագահ Ումար Կրեմլևը Դուբայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կանանց աշխարհի 2025 թ. առաջնությունը կանցկացվի Ղազախստանի Աստանա քաղաքում:

Տղամարդկանց աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը կկազմի ռեկորդային 10 միլիոն դոլար: Ղազախստանում կայանալիք կանանց աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը կկազմի 5 միլիոն դոլար:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: