Հայաստանը 6-րդ մեդալն է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի գավաթի խաղարկությունում
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ է մտնում 6 մարզիկով` ապահովելով նույնքան մեդալ։ Հայտնում է ArmSport.am-ը։
Կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը նվաճել է Ռուսլան Ասլիկյանը, որը շատ մեծ առավելությամբ հաղթել է սլովակ Տիբոր Կատոնային։