երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ուժեղագույն շախմատիստները կմասնակցեն ՖԻԴԵ-ի 2023 Grand Swiss մրցաշարին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստները կմասնակցեն ՖԻԴԵ-ի 2023 Grand Swiss մրցաշարին

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը Մեն կղզում կայանալու է շախմատի Grand Swiss միջազգային մրցաշարը, որին ավանդաբար մասնակցում են աշխարհի ուժեղագույն կին եւ տղամարդ շախմատիստները։

Մրցաշարի մեկնարկից երեք ամիս առաջ տղամարդկանց պայքարում արդեն հավատարմագրվել է 100 հոգի:
 
Նրանց մեջ են Հայաստանի լավագույն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը։
 
Մինչեւ այսօր իրենց մասնակցությունը հաստատել են 40 կանայք, այդ թվում հայաստանցիներ Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը, հայտնում է ՛՛Առավոտը՛՛:

  • Կիսվել: