կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի թիմը նվաճեց կայծակնային շախմատի չեմպիոնի տիտղոսը

Հայաստանի թիմը նվաճեց կայծակնային շախմատի չեմպիոնի տիտղոսը

Հայաստանի թիմը նվաճեց Լեհաստանում Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։  Մրցաշարը Եվրոպական խաղերի ծրագրով էր։

Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավեց առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց առաջին տեղը:

Լավագույն եռյակում են նաեւ Նիդեռլանդների եւ Ադրբեջանի թիմերը։

  • Կիսվել: