Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Շիրակը» հաղթեց «Վեստ Արմենիային»
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մեկնարկային տուրում Գյումրիի «Շիրակը» Երեւանում հյուրընկալվեց Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիային» եւ առավելության հասավ 4:2 հաշվով։
7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Վեստ Արմենիայի» հարձակվող Արտեմ Գեւորգյանը, 2 րոպե անց դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց հարձակվող Սարգիս Մեթոյանը։
«Շիրակը» կարողացավ մինչեւ ընդմիջում վերականգնել հավասարությունը պաշտպան Սերյոժա Ուռուշանյանի եւ հարձակվող Լյովա Մրյանի գոլերի շնորհիվ։
«Շիրակին» 70-րդ րոպեին առաջ մղեց Սերյոժա Ուռուշանյանը՝ ձեւակերպելով դուբլ։ Հյուրերի չորրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան։
Օրվա երկրորդ խաղում Երեւանի «Նոան» ընդունել է Չարենցավանի «Վանին»։
Հայաստանի առաջնություն, առաջին տուր
«Վեստ Արմենիա» - «Շիրակ»՝ 2:4
Արտեմ Գեւորգյան, 7, Սարգիս Մեթոյան, 9 - Սերյոժա Ուռուշանյան, 18, 70, Սարգիս Մեթոյան, 41, Դոնալդ Կոդիա, 90+6
«Նոա» - «Վան»՝ 19։00
Հուլիսի 30
ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 18։00
«Արարատ» - «Արարատ-Արմենիա»՝ 20։00
Հուլիսի 31
«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 18։00