երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի պատանի չորս ըմբիշներ դարձան Եվրոպայի արծաթե մեդալակիր

Հայաստանի պատանի չորս ըմբիշներ դարձան Եվրոպայի արծաթե մեդալակիր

Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում այսօր առաջին մեդալները խաղարկեցին ազատ ոճայինները։

Եզրափակիչ մտած մեր չորս ըմբիշները՝ 48 կգ քաշային Արման Հարությունյանը, 55 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 80 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը և 110 կգ քաշային Հենրիկ Հայկյանը, ավաղ, պարտություն կրեցին և բավարարվեցին արծաթե մեդալով։

65 կգ քաշային Վլադիմիր Ազարյանը 3-րդ տեղի համար մարտում 10:6 հաշվով հաղթեց վրացի մրցակցին և նվաճեց բրոնզե մեդալ։

Վաղը Հայաստանից հանդես կգան երեք հոգի, որից երկուսը՝ եզրափակիչում:

 

  • Կիսվել: