կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց ռումինացիներին

Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց ռումինացիներին

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ռումինացիների հետ և առավելության հասավ 3:1 հաշվով։
Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ տարան, Էլինա Դանիելյանը պարտություն կրեց։
 
Հայաստանի հավաքականը 14 միավորով բաժանում է 5-9-րդ տեղերը։
 
Նախորդ տուրերում կանայք առավելության էին հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1), Անգլիայի (3,5:0,5), Իսրայելի (2,5:1,5) նկատմամբ, պարտվել էին Էստոնիային (1,5:2,5) ու Վրաստանին (1,5։3,5)։

  • Կիսվել: