կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայաստանի ջրացատկի քառյակը 8-րդն է Եվրոպական խաղերում

Հայաստանի ջրացատկի քառյակը 8-րդն է Եվրոպական խաղերում

Լեհաստանում ընթացող Եվրոպական խաղերում կայացել են առաջին մրցումները ջրացատկից: Հայաստանի հավաքականը Վլադիմիր Հարությունյան, Արման Ենոքյան, Մարատ Գրիգորյան, Ալիսա Զաքարյան կազմով մասնակցել է խառը զույգերով 3 մ և 10 մ ցատկերի թիմային առաջնությանը:

Մեր քառյակը վաստակել է 215,85 միավոր և ինը մասնակիցների մեջ գրավել 8-րդ տեղը: Այս մրցաձևում հաղթանակ է տարել Ուկրաինան:

Այսօր Ալիսա Զաքարյանը կմասնակցի 10 մ աշտարակացատկում:

  • Կիսվել: