երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը կանցկացնի երկրպագուների համար բաց մարզում

Հայաստանի հավաքականը կանցկացնի երկրպագուների համար բաց մարզում

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին պատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի բաց մարզում, որին կարող են հետեւել երկրպագուները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Մարզման ընթացքում նկարահանումներ հնարավոր կլինի իրականացնել միայն մարզադաշտի տրիբունայից: 

Մարզումից հետո նախատեսված է մի քանի ֆուտբոլիստների շփում լրագրողների հետ:

Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզմանը, պետք է հաստատեն իրենց ներկայությունը՝ ուղարկելով նամակ (չխառնել Հայաստան-Ուելս հանդիպման հավատարմագրման հայտի հետ) [email protected] էլեկտրոնային հասցեին:

Մարզմանը ներկա լինելու անցագրերը հնարավոր կլինի վերցնել մարզումից անմիջապես առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի ընդունարանից:

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում կմրցի Ուելսի (նոյեմբերի 18, Երեւան) եւ Խորվաթիայի (նոյեմբերի 21, Զագրեբ) հետ։

  • Կիսվել: