շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստանի հավաքականում վնասվածք ունեցող մի քանի ֆուտբոլիստ կա

Հայաստանի հավաքականում վնասվածք ունեցող մի քանի ֆուտբոլիստ կա

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը մարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել և, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերը։ Այս մասին հայտնում է Armenian Football Group-ը:

Հարցականի տակ է նաև Վարազդատ Հարոյանի և Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը առաջիկա խաղերին, որոնք նույնպես խնդիրներ ունեն:

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Ուելս-Հայաստան խաղը կկայանա հունիսի 16-ին, իսկ Հայաստան-Լատվիա հանդիպումը՝ հունիսի 19-ին:

  • Կիսվել: