երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի հավաքականին միանալը լավ ազդեց Սևիկյանի վրա․ Պարի ՆՆ-ի տնօրեն

Հայաստանի հավաքականին միանալը լավ ազդեց Սևիկյանի վրա․ Պարի ՆՆ-ի տնօրեն

Ռուսական Պարի Նիժնի Նովգորոդի գլխավոր տնօրեն Դավիդ Մելիք-Գուսեյնովը SE-ին պատմել է, թե ինչպես է ազդել Նիժնի Նովգորոդի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի վրա Հայաստանի հավաքական հրավիրվելը։

«Մենք նրան լավ ընդունեցինք։ Նա վերադարձավ թարմացած ու հասունացած։ Հավաքական մեկնելը լավ ազդեց նրա վրա»,-  ասել է Մելիք-Հուսեյնովը:

Օգոստոսի վերջին Սևիկյանը մերժեց Ռուսաստանի հավաքականի հրավերը և որոշեց խաղալ Հայաստանի կազմում։

Հոկտեմբերի 12-ին 22-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Լատվիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղում (0:2):

  • Կիսվել: