Հայաստանի բռնցքամարտի ընտրանու մի քանի ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել միջազգային մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի անդամները մեկնարկել են «World Boxing»-ի կողմից կազմակերպվող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում։
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող մրցաշարի մեկնարկում Հայաստանի հավաքականից հաղթանակ են տոնել Բարեղամ Հարությունյանը, Դավիթ Եգոյանը, Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայաստանի հավաքականը միջազգային այս մրցաշարին մասնակցում է 16 մարզիկով` Բարեղամ Հարությունյան, Ռուդոլֆ Գարբոյան (50 կգ), Դավիթ Եգորյան, Ռուսլան Ասլիկյան (55 կգ), Արթուր Սահակյան, Ժիրայր Սարգսյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան, Արթուր Շախպազյան (65 կգ), Զավեն Գալստյան, Արարատ Հարությունյան (70 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համլետ Հարությունյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (85 կգ), Նարեկ Մանասյան, Դավիթ Սիմոնյան (92 կգ) եւ Իշխան Հովսեփյան (+92 կգ):