Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա, հայտնում են ՀՖՖ-ից:
Նշվում է, որ Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ:
Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ:
Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: