շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է

Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է

ՀՖՖ-ն հայտարարել է, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի տոմսերի օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է կայքի ծանրաբեռնվածության պատճառով․
 
«Հարգելի՜ երկրպագուներ,
Դեպի https://tickets.ffa.am կայք չափազանց մեծ ներհոսքի և առցանց տոմս գնել ցանկացողների հսկայական քանակի պատճառով կայքում առաջացել են տեխնիկական խնդիրներ:
Կայքը ստիպված է ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը, ինչի համար
հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ՝ կայքի բնականոն աշխատանքը վերականգնելու համար»,-ասված է հայտարարությունում:
 
Հիշեցնենք, որ տոմսերի արժեքներն են՝
– Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
– Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
– Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին։

  • Կիսվել: