Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կներկայացնի այլ երկիր
Հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը փոխել է իր քաղաքացիությունը և կներկայացնի այլ երկիր:
Բոսնիա և Հերցեգովինայի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է, որ օլիմպիական խաղերի մեդալակիր հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել է երկրի քաղաքացի և այժմ իրավունք ունի ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մեկ այլ ծանրորդ Գոռ Մինասյանը, երկրորդ տարին է, ինչ մրցում է Բահրեյնի հավաքականի կազմում։



