շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հայ շախմատիստուհիներն ավարտել են իրենց ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայ շախմատիստուհիներն ավարտել են իրենց ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Շախմատիստներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվել են Բաթումիում ընթացող շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում:
Երկու հայ շախմատիստները պարտվել են թայ-բրեյքում։
Էլինա Դանիելյանը 4 լրացուցիչ մրցախաղում զիջել է բուլղարացի Անտուանետա Ստեֆանովային 2,5:3,5 հաշվով:
Լիլիթ Մկրտչյանը թայ-բրեյքում պարտվել է Լեհաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Մալցևսկայային 1,5:2,5 հաշվով:
Նշենք, որ աշխարհի գավաթը մեկնարկել է հուլիսի 6-ին: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով, այն բաղկացած է 7 տուրից: Շախմատիստները պետք է խաղան երկուական մրցախաղ։ Ոչ ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում (արագ և բլից):

  • Կիսվել: