երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում: Այդ մասին տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։ 

Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարի շրջանակներում անցկացվել է նաև կայծակնային շախմատի մրցաշար, որտեղ Համլետ Սահակյանը մինչև 12 տարեկանների պայքարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

  • Կիսվել: