Հայ մարզիկները խառը մենամարտերի (MMA) աշխարհի պատանիների առաջնությանն արձանագրել են փայլուն արդյունքներ
Օգոստոսի 1-6-ը Աբու Դաբիում անց է կացվել խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես է եկել փայլուն ձևով։
յս մասին տեղեկացնում են Հայաստանի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հավաքականը մրցաշարին մեկնել էր 30 մարզիկներով և 8 մարզիչներով:
Վերջնարդյունքում ունեցել ենք երկու աշխարհի չեմպիոն` Դավիթ Սևլիկյան և Ժորա Մուրաջյան, մեկ փոխչեմպիոն` Խաչիկ Ասատրյան, բրոնզե մեդալակիր` Համլետ Ասլանյան:

