չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հայ երկրպագուները Ռիգայում եռագույններով դիմավորել են Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

Հայ երկրպագուները Ռիգայում եռագույններով դիմավորել են Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին Ռիգայի օդանավակայանում դիմավորել են հայ երկրպագուները եռագույն դրոշներով։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024 ընտրական մրցաշարի 7-րդ տուրում կմրցի Լատվիայի հավաքականի հետ։

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին եւ կմեկնարկի Երևանի ժամանակով  20:00-ին:

Դարպասապահներ

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ հոկտեմբերի 17-ին Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի այդ երկրի ազգային թիմի հետ։

  • Կիսվել: