Հավաքականում հանդես գալու որոշումն ընդունել եմ սրտով. Էդգար Սևիկյան
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը ծավալուն հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:
«Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումն ընդունել եմ սրտով: Նախորդ մրցաշրջանի վերջում սկսեցի ավելի շատ խաղալ ակումբում, բայց հավաքական չհրավիրվեցի: Անհամբեր սպասում էի, վերջապես եկավ այդ պահը: Առաջին հրավերը ստացա Ռուսաստանի հավաքականից, բայց սրտով հասկանում էի, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում»,- ասել է 22-ամյա կիսապաշտպանը:
Էդգար Սևիկյանը նորամուտը նշել է Լատվիայի հետ խաղում՝ փոխարինման դուրս գալով 70-րդ րոպեին: