հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաշմանդամային դահուկավազք մարզաձևի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանն Իտալիայում մասնակցել է պարադահուկավազքի մարզումային ճամբարի

Հաշմանդամային դահուկավազք մարզաձևի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանն Իտալիայում մասնակցել է պարադահուկավազքի մարզումային ճամբարի

Հաշմանդամային դահուկավազք մարզաձևի ներկայացուցիչներ, մարզիկ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) և անձնական մարզիչ Թադևոս Պողոսյանն ապրիլի 1-7-ը Իտալիայի Լիվինյո քաղաքում մասնակցել են դահուկային սպորտի և սնոուբորդի Միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպած միջազգային մարզումային ճամբարին։

Մարզումային գործընթացն իրականացվել է հայտնի մարզիչների և փորձագետների կողմից։ Ծրագրի մասնակից մարզիչների համար կազմակերպվել են նաև տեսական և գործնական դասընթացներ։

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագրի մասնակցությունը մեկ քայլով ևս մոտեցրել է մեր մարզիկին 2026 թվականին Իտալիայում կայանալիք Ձմեռային պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք վաստակելուն։

  • Կիսվել: