երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղեր. հայտնի են Հայաստանի դրոշակակիրները

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղեր. հայտնի են Հայաստանի դրոշակակիրները

Հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում: Հայաստանի պատվիրակության անդամներն արդեն ժամանել են մրցավայր:

Բացման արարողությունից առաջ մասնակից երկրների պատվիրակություններին քաղաքային իշխանությունները հրավիրել են ընդունելության: Տեղի է ունեցել նվերների փոխանակություն. այդ ընթացքում դրոշակների պուրակում բարձրացվել են մասնակից երկրների դրոշները:

Վաղը՝ հուլիսի 28-ին, տեղի կունենա Խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Հայաստանի դրոշակակիրները կլինեն աթլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի թիմը բավական ներկայացուցչական կազմով կմասնակցի խաղերին՝ հանդես գալով լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո, հրաձգություն մարզաձևերում:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:

Խաղերի շրջանակում անցկացվելու է նաև Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կոնֆերանսը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը ելույթով հանդես կգա՝ Հայաստանում համալսարանական սպորտի վերաբերյալ:

  • Կիսվել: