երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Համահայկական 8-րդ խաղերի բացմանն ընդառաջ Գյումրի համայնքի ղեկավարը հանդիպում-քննարկում է ունեցել սննդի սպասարկման օբյեկտների մի խումբ ներկայացուցիչների հետ

Համահայկական 8-րդ խաղերի բացմանն ընդառաջ Գյումրի համայնքի ղեկավարը հանդիպում-քննարկում է ունեցել սննդի սպասարկման օբյեկտների մի խումբ ներկայացուցիչների հետ

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը հանդիպում-քննարկում են ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում գործունեություն ծավալող սննդի սպասարկման օբյեկտների մի խումբ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման հիմքում Համահայկական 8-րդ խաղերի բացման, քաղաք այցելող հյուրերին մատակարարվելիք սննդի և սպասարկման որակի, սպասարկման օբյեկտների աշխատաժամերի և կազմակերպչական այլ հարցերն էին.

«10 հազարին մոտ հյուր է ընդունելու քաղաքը, պետք է պատրաստ լինենք տվյալ ծավալներին, մեր հյուրերին պատվով ընդունենք ու ճանապարհենք: Սովորական օրերի համեմատ, պարզ է, որ այդ օրը այցելուների այլ թիվ կունենաք, դուք էլ ձեր հերթին ամեն ինչ արեք, որ մեր հյուրերը մեր քաղաքից գոհ գնան: Պետք է՝ աշխատուժ, սպասարկման համար անհրաժեշտ պայմաններ ավելացրեք. սառնարաններ, սեղան-աթոռներ, այն ամենը, ինչ սպասարկման ոլորտը բարձր նշաձողի վրա կպահի: Ինչ-ինչ հարցերում մենք էլ մեր հերթին կկարողանանք ձեզ աջակցել, կապի մեջ կլինեք մեզ հետ, անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կհավաքվենք»,-ավելացրել է Վ.Սամսոնյանը:

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 1 человек

  • Կիսվել: