Հալանդը պատրաստ է լքել Մանչեսթեր Սիթին միայն մեկ ակումբի համար
Թեև մեկ տարի առաջ Էրլինգ Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2034 թվականի կեսերը, մամուլում պարբերաբար շրջանառվում են լուրեր նորվեգացի աստղի՝ այլ թոփ ակումբներ հնարավոր տեղափոխության վերաբերյալ, գրում է armsport.am-ը:
The Touchline-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի մտերիմ շրջապատը հայտնել է, որ հարձակվողն ունի միայն մեկ ցանկություն՝ հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։ Նշվում է, որ Հալանդը մտադիր չէ հեռանալ «Սիթիից» հանուն որևէ այլ թիմի․ բացառություն կարող է կազմել միայն «արքայական» ակումբը։
Transfermarkt-ը 25-ամյա նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը «քաղաքայինների» կազմում արդեն մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։


