կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լավագույնն է 124 մասնակիցների մեջ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լավագույնն է 124 մասնակիցների մեջ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ կայծակնային շախմատի բաց մրցաշար՝ նվիրված հենց աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 94-ամյակին։

Մասնակցեցին երեք երկրների 124 շախմատիստ-շախմատիստուհի: Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը 7,5-ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը:

Շախմատիստուհիներից լավագույն արդյունք ցույց տվեց միւազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ 6 միավոր: Աննա Խաչատրյանը նրանից ետ մնաց կես միավորով: Վետերան շախմատիստների մեջ (60+) լավագույնը Գարիկ Խաչատրյանն է՝ 6 միավոր:

  • Կիսվել: