հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Գորշ գայլերը» սպառնացել են իսրայելցի մարզիկներին

«Գորշ գայլերը» սպառնացել են իսրայելցի մարզիկներին

Թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով իսրայելցի մարզիկներին 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում:

Տեսանյութում 1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերի կադրերն են, որտեղ «Սև Սեպտեմբեր» ահաբեկչական կազմակերպության անդամները սպանեցին Իսրայելի օլիմպիական հավաքականի 11 անդամներիn:

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը (XXXIII Ամառային Օլիմպիական խաղեր) կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։

  • Կիսվել: