կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գոռ Բունիաթյանը՝ փոխչեմպիոն, Սաշա Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

Գոռ Բունիաթյանը՝ փոխչեմպիոն, Սաշա Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր․ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

Գոռ Բունիաթյանը (45 կգ) դարձավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության փոխչեմպիոն։

Եզրափակիչում հայ ըմբիշը պարտվեց իրանցի Ֆարհադ Խաթերիին։ Բունիաթյանը մինչ այդ տարել էր 3 հաղթանակ ու դուրս եկել եզրափակիչ։

Սաշա Պետրոսյանն (51 կգ) սփոփիչ գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է պուէրտոռիկացի ըմբիշին իսկ երրորդ տեղի համար պայքարում՝ իրանցուն։

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դաձրել Սամվել Գևորգյանը (55 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ)։

  • Կիսվել: