ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Golden Boy. Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը հայտնի է

Golden Boy. Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը հայտնի է

Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա պաշտպան Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ արժանանալով հեղինակավոր Golden Boy («Ոսկե տղա») մրցանակին։ Այս մասին հայտնում է մրցանակաբաշխության մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Կուբարսին «կապտանռնագույնների» կազմում Իսպանիայի Լա Լիգայում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը ևս 4 հանդիպում է անցկացրել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։ Բացի այդ, Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նա հռչակվել է 2026 թվականի աշխարհի չեմպիոն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր ֆրանսիական ՊՍԺ-ն ներկայացնող Դեզիրե Դուեն, իսկ երկու տարի առաջ լավագույնն էր ճանաչվել «Բարսելոնայի» մեկ այլ խաղացող՝ Լամին Յամալը:

 

  • Կիսվել: