երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Գատուզոն նշանակվել է «Լացիո»-ի գլխավոր մարզիչ․ պաշտոնական

Գատուզոն նշանակվել է «Լացիո»-ի գլխավոր մարզիչ․ պաշտոնական

Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն նշանակվել է հռոմեական «Լացիոյի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նրա նախորդ աշխատավայրն Իտալիայի ազգային հավաքականն էր, որի ղեկին նա ավարտել էր իր աշխատանքը ԱԱ-2026-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինայից կրած ցավալի պարտությունից հետո (1:1, հիմնական ժամանակ, 1:4՝ 11-մետրանոցներով):

Իտալիայի Ա Սերիայի ավարտված՝ 2025/2026 մրցաշրջանում «Լացիոն» վաստակել է 54 միավոր և զբաղեցրել 9-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ Իտալիայի չեմպիոն է հռչակվել Միլանի «Ինտերը», երկրորդ տեղը զբաղեցրել է «Նապոլին», իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Ռոման»:

Մարզչական կարիերայի ընթացքում 48-ամյա Գատուզոն գլխավորել է նաև խորվաթական «Հայդուկը», ֆրանսիական «Մարսելը», իսպանական «Վալենսիան», ինչպես նաև իտալական «Նապոլին» ու «Միլանը»։

Որպես մարզիչ՝ նրա գլխավոր նվաճումը 2019/2020 մրցաշրջանում նվաճած Իտալիայի գավաթն է:

  • Կիսվել: