կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆուտբոլում կարող է ներդրվել կապույտ քարտ

Ֆուտբոլում կարող է ներդրվել կապույտ քարտ

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը համաձայնության է հասել ֆուտբոլում կապույտ քարտի ներդրմանը: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կապույտ քարտի դեպքում ֆուտբոլիստը 10-ը րոպեով կհեռացվի խաղադաշտից: Իսկ երկու կապույտ քարտի դեպքում ֆուտբոլիստը վերջնականապես կլքի խաղը:  

Նորամուծությունն առաջին հերթին կգործարկվի կանանց և երիտասարդական մրցաշարերում, ինչպես նաև ակումբային առավել ցածր լիգաներում:

Այն կստանան ֆուտբոլիստներն, ովքեր կվիճեն մրցավարների հետ կամ մարտավարական խախտումներ կանեն:

Ի սկզբանե, կապույտը քարտը պետք է լիներ նարնջագույն:

  • Կիսվել: