կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած սկանդալին

ՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած սկանդալին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի շրջանակում Լիսաբոնի «Բենֆիկայի» և Մադրիդի «Ռեալի» միջև կայացած խաղում տեղի ունեցած սկանդալային միջադեպը։

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորն, իր պնդմամբ, ենթարկվել էր ռասիստական բնույթի վիրավորանքների։

​«Ես ցնցված էի։ Կատարվածն ինձ խորապես վշտացրեց։ Մեր հասարակության մեջ ռասիզմը բացարձակապես տեղ չունի։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: