չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
FIDE Grand Swiss․ Շանթ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովին

FIDE Grand Swiss․ Շանթ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովին

Մեն կղզում տեղի ունեցան FIDE Grand Swiss մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը սեւ ֆիգուրներով մրցեց ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ եւ հասավ հաղթանակի։ Շանթ Սարգսյանը 4,5 միավորով բաժանում է  23-45-րդ տեղերը։ Հայաստանի ներկայացուցիչներից 4,5-ական միավոր ունեն նաեւ Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը։

8-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց իրանցի Պարհամ Մաղսուդլուին, Մանուել Պետրոսյանը ոչ ոքի խաղաց ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ։

Առաջինից չորրորդ տեղերը 6-ական միավորով բաժանում են ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն, հնդիկ Գուջրատի Վիդիտը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը։

Նրանցից կեսական միավոր են հետ 5-13-րդ տեղերը զբաղեցնող շախմատիստները, որոնց թվում է նաեւ ամերիկահայ Սամուել Սեւյանը։ Նա 8-րդ տուրում պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուջային։

Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ոչ ոքի խաղաց ամերիկացի Հանս Նիմանի հետ եւ 5 միավորով բաժանում է 14-22-րդ տեղերը։

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։ Երկու լավագույնները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

  • Կիսվել: