չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵՎՐՈ-2024. որակավորման փուլի 5-րդ տուրի երկրորդ խաղային օրվա արդյունքները

ԵՎՐՈ-2024. որակավորման փուլի 5-րդ տուրի երկրորդ խաղային օրվա արդյունքները

Ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում կայացավ ևս 7 հանդիպում:

Եվրո-2024, ընտրական փուլ, 5-րդ տուր

D խումբ

Թուրքիա – Հայաստան՝ 1-1
Խորվաթիա – Լատվիա՝ 5-0

A խումբ

Վրաստան – Իսպանիա՝ 1-7
Կիպրոս – Շոտլանդիա՝ 0-3

J խումբ

Սլովակիա – Պորտուգալիա ՝ 0-1
Լյուքսեմբուրգ – Իսլանդիա՝ 3-1
Բոսնիա և Հերցեգովինա – Լիխտեյնշտայն՝ 2-1

Հիշեցնենք` մրցաշարային աղյուսակը D խմբում շարունակում է գլխավորել Թուրքիայի հավաքականը, որը 5 խաղից հետո ունի 10 միավոր։ Հայաստանը (4 խաղ) և Խորվաթիան (3 խաղ) 7-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը։ Ուելսը (4 խաղ) ունի 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր՝ 4 խաղերում և միավոր չունի։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 11-ին` «Հանրապետական» ստադիոնում, 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանու հետ։

 

  • Կիսվել: