հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին

Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի և դրա ծանրաբեռնվածության մասին։

Մասնագետին խնդրել են մեկնաբանել Ֆրանսիայում տիրող իրավիճակը, որտեղ գարնանը Լիգա 1-ը հետաձգել էր ՊՍԺ-ի մի քանի հանդիպում, որպեսզի փարիզյան թիմն ավելի հեշտ և լիարժեք նախապատրաստվի Չեմպիոնների լիգայի խաղերին։

«Այլ երկրներում նման բան կարող է պատահել, բայց Անգլիայում ամեն ինչ այնպես է, ինչպես կա: Մենք պետք է հարմարվենք դրան: Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում: Ինձ դուր է գալիս այստեղ լինելը: Անգամ երբ «Բարսելոնայում» էի, տեսնում էի, թե ինչպես են Պրեմիեր լիգայի մարզիչները հաճախ բողոքում խաղացանկից: Ուստի ես այստեղ այլ բան չէի էլ ակնկալում»,- պատասխանել է Գվարդիոլան։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ մայիսի 4-ին, «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում կանցկացնի «Էվերթոնի» հետ։

  • Կիսվել: