ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես ուզում եմ ապրել ներկայով․ Մեսսին՝ կարիերայի մասին

Ես ուզում եմ ապրել ներկայով․ Մեսսին՝ կարիերայի մասին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին:

«Ես նախկինում արդեն ասել եմ, որ չեմ մտածում ապագայի մասին։ Ես ուզում եմ ապրել ներկայով: Ֆիզիկապես, ես հիմա հիանալի եմ գործում: Չեմ կարող հստակ պատասխանել, թե դեռ որքան ժամանակ կխաղամ։ Մտադիր եմ խաղադաշտ դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ զգամ, որ կարող դա անել»,- Մեսսիի խոսքն է մեջբերել Marca-ն։

Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: