Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ
«Կրասնոդարի» նախկին հարձակվող Իգոր Պիկուշչակը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին, գրում է armsport.am-ը:
«Ես չեմ կարծում, որ նա կտեղափոխվի «Ժիրոնա»։ Մուրադ Մուսաևը վերջերս ճիշտ նկատեց՝ ընտրությունը կախված է հենց խաղացողից, բայց միևնույն է, սա այն ակումբը չէ, որին արժե լուրջ «կառչել»։ Վստահ եմ, որ նա ավելի լուրջ առաջարկներ կունենա։ Ես խոչհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների»,- ասել է Պիկուշչակը «Движение» ռադիոկայանի եթերում։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ իսպանական «Ժիրոնան» բանակցություններ է վարում «Կրասնոդարի» հետ 25-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ։


