կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի հավաքականը չորրորդն է

Երիտասարդական ԵԱ․ Հայաստանի հավաքականը չորրորդն է

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավել է չորրորդ տեղը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել է մեկ ոսկե, երկու արծաթե եւ երկու բրոնզե մեդալներով։

Հայաստանի թիմից ոսկե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Յուրիկ Հովեսյանը, որը ադրբեջանցի եւ թուրք մրցակիցներին հաղթելուց հետո, եզրափակիչում կամային հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյի նկատմամբ:

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանը նվաճել է արծաթե մեդալ։ 87 կգ քաշային կարգի եզրափակիչում նա համառ պայքարում 4:5 հաշվով պարտվել էր  Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոկլվաձեին: Արծաթե մեդալակիր է դարձել նաեւ Սուրեն Աղաջանյանը։ 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Աղաջանյանը 1:6 հաշվով պարտվել է վրացի Անրի Խոզրեվանիձեին։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել  Հոմերոս Առաքելյանը (55 կգ)  եւ Գասպար Տերտերյանը (67 կգ)։

Թիմը հանդես էր գալիս մարզիչներ Մովսես Կարապետյանի, Արմեն Առաքելյանի, Տիգրան Սահակյանի եւ Ժորա Վարդանյանի ղեկավարությամբ:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Իսպանիայում հանդես կգա հետեւյալ կազմով․

57 կգ՝ Հարություն Հովհաննիսյան

61 կգ՝ Լևիկ Միքայելյան

65 կգ՝ Անդրանիկ Ավետիսյան

70 կգ՝ Դավիթ Մարգարյան

74 կգ՝ Հայկ Պապիկյան

79 կգ՝ Նարեկ Գրիգորյան

86 կգ՝ Մուշեղ Մկրտչյան

92կգ՝ Կնյազ Իբոյան

97 կգ՝ Գուրգեն Սիմոնյան

Մարզիչներ՝ Ավետիք Վարդանյան, Արմեն Մալխասյան, Հակոբ Ավետիսյան, Կարապետ Ենգոյան:

 
 

  • Կիսվել: