Էրիկ Տեր-Մաթևոսյանը դարձավ հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձավ հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Տեր-Մաթևոսյանը Հայաստանին բերեց չորրորդ մեդալը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ մարզիկը հաղթեց Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանին։ Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով՝ Տեր-Մաթևոսյանի օգտին՝ վերջնական միավորի հիման վրա։



