հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանը գեղեցիկ քաղաք է, սակայն պակասում է 5 աստղանի մարզադաշտը․ Պետրակով

Երևանը գեղեցիկ քաղաք է, սակայն պակասում է 5 աստղանի մարզադաշտը․ Պետրակով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Խորվաթիայի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը հայտնել է, որ Հայաստանի Պրեմիեր լիգայում առաջընթաց կա, մասնավորապես՝ նոր ներդրողներ են հայտնվում։

«Ես, անկեղծ ասած, շատ զարմացած եմ, որ Երևանն այսքան գեղեցիկ քաղաք է, բայց ինչ-որ բան պակասում է՝ խոսքը 5 աստղանի մարզադաշտի մասին է, և ես այդ մասին ասել եմ ՀՖՖ նախագահին։ Այսքան մարդ ցանկանում է գալ ֆուտբոլ նայելու, սակայն համապատասխան մարզադաշտ չկա»,- ասել է Պետրակովը։

Ինչ վերաբերում է նոր ֆուտբոլիստներին, գլխավոր մարզիչը նշել է, որ դեռ չի հասցրել դիտել Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղը, սակայն անպայման կդիտի, համապատասխան եզրակացություններ կանի։

«Չեմ ուզում ստել, սակայն Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների մեջ առայժմ չկան արժանի ֆուտբոլիստներ, որոնց կարող եմ հրավիրել ազգային հավաքական։ Երիտասարդների հետ նույնպես զրուցել եմ․ այն երիտասարդները, ովքեր տեղափոխվում են արտասահմանյան ակումբներ, խրախուսում եմ, որպեսզի չվախենան և չլճանան այստեղ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստան-Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին և կմենարկի Երևանի ժամանակով 20։00-ին։ 

  • Կիսվել: