ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում սամբոյի աշխարհի առաջնության անցկացման ծախսը կկազմի շուրջ 1 մլրդ դրամ

Երևանում սամբոյի աշխարհի առաջնության անցկացման ծախսը կկազմի շուրջ 1 մլրդ դրամ

2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով կառավարության որոշմամբ պետական բյուջեից հատկացվել է 676 մլն 368 հազար դրամ։
Միջոցառման ընդհանուր ծախսերը, ըստ նախահաշվի, կկազմեն 976 մլն 692 հազար դրամ, որից 300 մլն 324 հազար դրամը կհոգա Հայաստանի սամբոյի ֆեդերացիան` հովանավորների աջակցությամբ:
 
ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է շուրջ 600 մասնակիցներ` 80 երկրից: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում՝ որպես առաջատար երկիր, կապահովվի երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը:
Բացի այդ, կառավարության համոզմամբ` առաջնությունը կնպաստի մշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակութային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ դրական ազդեցություն թողնելով Հայաստանի տնտեսության համընթաց զարգացման վրա։

  • Կիսվել: