ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար

Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար

Երևանում հունիսի 14-17-ը կանցկացի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 25-րդ միջազգային մրցաշարը:

Կառավարությունն ընդունել է որոշում մրցաշարի կազմակերպման և անցկացման նպատակով  շուրջ 50 միլիոն դրամ տրամադրելու վերաբերյալ:

Ըստ նախագծի հիմնավորման՝ վերջին տարիներին ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2023 թ. Եվրոպայի չեմպիոն են դարձել՝ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, 2022 թ. երիտասարդների և մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն՝ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և երիտասարդների Եվրոպայի հաղթողներ դարձան Մուշեղ Մկրտչյանը, Լյովա Գևորգյանը:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ միջազգային ֆեդերացիան առաջարկել է Հայաստանում անցկացնել Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Միջազգային մրցաշարին ակնկալվում է շուրջ 15 երկրի 140 մասնակիցների մասնակցություն: Միջազգային մրցաշարի անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ավելի ճանաչելի կդառնա միջազգային մարզական հարթակներում որպես առաջատար երկիր՝ ապահովելով երկրի մարզական հեղինակության բարձրացումը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը:

Միևնույն ժամանակ այն կնպաստի մշակութային արժեքների և տուրիզմի զարգացմանը՝ այդ թվում հյուրանոցային, մշակույթային կենտրոնների և մարզական կառույցների վերականգմանը՝ իր հերթին նպաստելով տնտեսության համընթաց զարգացմանը:

  • Կիսվել: