հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանում կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Երևանում կանցկացվի բասկետբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2026 թվականի տղամարդկանց մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Երևանին, գրում է armsport.am-ը:  

Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։ Սա կլինի առաջին դեպքը, երբ այս մրցաշարը կկազմակերպվի Հայաստանում։ Ընդգրկված է նաև Ադրբեջանի ընտրանին։

Մասնակից հավաքականների ցանկը. Առաջնությանը կմասնակցեն 9 երկրի հավաքականներ.

  • Հայաստան
  • Ալբանիա
  • Ադրբեջան
  • Մոլդովա
  • Սան Մարինո
  • Մալթա
  • Ջիբրալթար
  • Անդորրա
  • Կոսովո

Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ։

  • Կիսվել: