երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երազում եմ, որ Մխիթարյանը խաղա եզրափակիչում․ Բոնավենտուրա

Երազում եմ, որ Մխիթարյանը խաղա եզրափակիչում․ Բոնավենտուրա

Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբակից Ուիլյամ Բոնավենտուրան խոսել է Հայաստանի հավաքականի նախկին ավագի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալու հնարավորության մասին:

«Հենրիխ Մխիթարյանն իմ ընկերն է, հիշում եմ այն ​​ժամանակները, երբ միասին խաղում էինք Դոնեցկի «Մետալուրգում»: Մենք հաճախ էինք միասին ճաշում: Հենրիխը լուռ և շատ խելացի տղա է, ինչպես նաև աներևակայելի տաղանդավոր: Դեռ այն ժամանակ պարզ էր, որ նա գերաստղ է դառնալու։ Հենրիխը փայլուն կարիերա է ստեղծել և այժմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է։ Շատ ուրախ եմ, որ նա կարևոր գոլ խփեց «Միլանի» դարպասը։

Սպասենք խաղի օրվան, եզրափակիչում բոլորը հնարավորություն ունեն։ Ես իսկապես հուսով եմ, որ Հենրիխը ոչ թե վնասվածք ունի, այլ պարզապես մկանային հոգնածություն է։ Երազում եմ, որ նա խաղա եզրափակիչում»,- Բոնավենտուրայի խոսքերը մեջբերում է «Евро-Футбол»-ը:

  • Կիսվել: